
Բրիտանիայում աղվեսը ներխուժել է քնած զույգի բնակարան ու քարուքանդ արել լոգարանը

Բրիտանական Վուսթերշիր նահանգի Սաութ Լիթլթոն գյուղում ուշագրավ դեպք է արձանագրվել։ Աղվեսը ներխուժել է բնակիչներից մեկի տուն, մտել ննջասենյակ, ապա լոգարան և այն տակնուվրա է արել։
Daily Mail-ի փոխանցմամբ՝ 27-ամյա Բեթ Փինֆիլդը գիշերը ժամը 5–ին արթնացել է աղմուկից՝ մտածելով, թե իրենց կատուն է վազվզում տան մեջ: Սակայն մթության մեջ տեսել է մի մեծ աղվեսի։
Կինն արթնացրել է ամուսնուն՝ Լիամ Իբբոտսոնին, որպեսզի օգնի կենդանուն հանել տանից, սակայն տղամարդը վախից ճչացել է, աղվեսը վազել է դեպի լոգարան, տակնուվրա արել այն, պատի երկու դարակները գցել է, ծաղկամանները շրջել ու միզել հատակին։
Ամուսիններին հաջողվել է աղվեսին տանից հեռացնել շուրջ 1.5 ժամ անց: