2022-ի հուլիսի 21-ին 168.am-ը հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարություն, որտեղ պատերազմի հանգամանքների և դրանց վերլուծությունների վերաբերյալ մի քանի հարցադրումներ կային:
Առաջին ալիքը շուտով կհայտարարի «Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակի անունը:
«3+3» ձևաչափով (Իրան-Թուրքիա-Ռուսաստան և Հայաստան-Վրաստան-Ադրբեջան) հաջորդ հանդիպումը հնարավոր է տեղի ունենա մինչև տարվա վերջ՝ Իրանում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Մուսավին:
«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը շարունակում է իր հաղթական երթը և այս անգամ հաղթող է ճանաչվել ամերիկյան մեկ այլ՝ «Accolade Global Film Competition» մրցույթում և արժանացել «Արժանիքների համար» (AWARDS OF MERIT) տրվող մրցանակին:
Թուրքիան հինգ անգամ կբարձրացնի Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով նավարկման սակագինը: Ըստ թուրքական իշխանամետ Sabah թերթի կայքի՝ այս ամենը Թուրքիան իրականացնում է Մոնտրոյի կոնվենցիայով Անկարային տրված իրավունքների համաձայն:
Եվ «ոչ» կասեմ մեկ անգամ եւս,- ասել է նա օգոստոսի 29-ին կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով հնարավոր հանդիպման մասին հարցին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է ուսուցիչների՝ 2022 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ռուսաստանում անցկացվելիք «Արևելք-2022» միջազգային զորավարժություններին Ադրբեջանցի զինծառայողները կմասնակցեն դիտորդի կարգավիճակով։ Այս մասին նշվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ:
Կորոնավիրուսային համաճարակն (COVID-19) ընդգծել է վարակիչ հիվանդությունների վերահսկման, ախտորոշման և արձագանքման համար ազգային հզոր կարողությունների կարևորությունը: Այս կարողությունների զարգացման գործում կարևոր դեր են խաղում միջազգային համագործակցությունը և աջակցությունը: Այս մասին հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։
Օգոստոսի 23-ին՝ ՀՀ անկախոթւյան հռչակագրի ընդունման օրը, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը նախաձեռնել էր Անկախ Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավորների հատուկ նիստը, որին հաջորդեց օրվան նվիրված հանրահավաքը Հանրապետության հրապարակում։
Ճամբարակի ոստիկանները հայտնաբերել են խնամքով թաքցրած փայտանյութ
Օգոստոսի 26-ին, ժամը 00.05-ին, «Հունդաի» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի և Բաղրամյան պողոտաների խաչմերուկում վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 20-ամյա երիտասարդին:
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը ՀՀ Ազգային անվտանգության ներկայացուցիչ ունի: Նա ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի զարմիկն է՝ Առաքել Սեմիրջյանը: Այս մասին գրում է ArmLur.am–ը։
Ավելի վաղ նա Աֆղանստանում հումանիտար իրադրությունը բնութագրել էր որպես աղետ:
Սոցցանցերում Հադրութի հետ կապված ասեկոսեներ են տարածվում, թե արցախյան առաջին պատերազմից հետո ինչպես են «կեղեքվել» հադրութցիները ու ինչ «ապօրինի բիզնեսներ» են այնտեղ գործել:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վրացի հայտնի դիզայներ, Balenciaga նորաձևության տան կրեատիվ տնօրեն Դեմնա Գվասալիային պարգևատրել է 3-րդ աստիճանի շքանշանով: Այս մասին հայտնում է aliq.ge-ն։
Ռազմական վարժական միջոցառումների ավարտը պլանավորված է կիրակի օրվա՝ սեպտեմբերի 4-ի կեսօրին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծանոթացավ Մայր տաճարի որմնանկարների վերականգնման աշխատանքներին։
Մեզ մոտ առկա տեղեկատվությամբ անօդաչուները Պակիստանի տարածքով թափանցում են Աֆղանստան, նրանք օգտագործում են Պակիստանի օդային տարածությունը: Մենք Պակիստանից խնդրում ենք մեր դեմ չօգտագործել իր օդային տարածությունը
168.am-ի հետ զրույցում Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն անդրադառնալով Ադրբեջանում հավատարմագրված տարբեր երկրների դեսպանների մասնակցությամբ Շուշիում անցկացված խորհրդաժողովին և երկրի նախագահի խորհրդականի հայտարարություններին՝ նկատեց՝ Ադրբեջանը տարբեր միջոցներով ուզում է ցույց տալ, թե Շուշին ադրբեջանական է, այդ պատճառով էլ ամեն առիթով տարբեր երկրներից մարդիկ է հավաքում ու տանում այնտեղ։
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 27-ին Հրազդանի կիրճում հայտնաբերվել, բաժին է բերվել և ձերբակալվել 59-ամյա Արմեն Խ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի (Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելը) մեղադրանքով:
Պարեկներն անմիջապես կապվել են ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ հաղորդումը փոխանցվել է Էրեբունու բաժին:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։43-ին։
Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) բռնի տեղահանված քաղաքացիների հասարակական կազմակերպությունները ողջունում են ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերսկսումը։
ՀՀ-ից հանդիպմանը մասնակցել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Օգոստոսի 27-ին Ադրբեջանի Ժողովրդավարություն և բարգավաճում (ADR) կուսակցության նախագահ պրոֆեսոր Գուբադ Իբադօղլուն իր տված հարցազրույցում խոսել է այն մասին, որ Բերձորից տեղահանված բնակիչներին Ադրբեջանի կառավարության կողմից տրվել է փոխհատուցում։
Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին:
Արփա-Սևան ջրատարով օգոստոսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.686մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 28-ը ներառյալ՝ 152.346մլն. մ³:
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի նոր՝ 85-րդ թատերաշրջանի բացումը կկայանա ս.թ. սեպտեմբերի 16-ին Ա. Պ. Չեխովի «Բալենու այգին» կատակերգությամբ (բեմադրությունը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի)։