Բաժիններ՝

Ռայիսին հայտարարել է, որ սեպտեմբերին Նյու Յորքում Բայդենի հետ չի հանդիպի

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ չի հանդիպի ԱՄՆ-ի ղեկավար Ջո Բայդեի հետ սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա (ԳԱ) կատարելիք՝ իր այցի ընթացքում:

«Ես արդեն նախորդ նիստերում պատասխան եմ տվել, որ՝ ոչ: Եվ «ոչ» կասեմ մեկ անգամ եւս,- ասել է նա օգոստոսի 29-ին կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով հնարավոր հանդիպման մասին հարցին:

– Ոչ մի իմաստ չունի մեր հանդիպումը՝ ո՛չ մեր ժողովրդի, ո՛չ մեր ազգային շահերի համար»:

Օգոստոսի 2-ին Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Բահադարի Ջահրոմին հայտնել է, որ Իրանի նախագահը սեպտեմբերին Նյու Յորք կմեկնի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար, որը տեղի կունենա սեպտեմբերի 20–26-ը:

Անցյալ տարի Ռայիսին հայտարարել էր, որ Նյու Յորք չի ժամանի կորոնավիրուսի հետ կապված իրադրության պատճառով եւ միջոցառմանը հանդես է եկել տեսակապով: Իրանի պատվիրակությունը գլխավորել է երկրի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031