Բաժիններ՝

17-ամյա պատանին ծեծի էր ենթարկել 14-ամյա պատանուն․ երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոց

Օգոստոսի 26-ին, Ժամը 20.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի:

Ժամը 20.40-ին հիվանդանոցային երկրորդ ահազանգն է ստացվել. «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 14-ամյա պատանի:

Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Դավիթաշեն թաղամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 17-ամյա պատանին ծեծի էր ենթարկել 14-ամյա պատանուն, որն էլ իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ էր հասցրել նրան:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031