Բաժիններ՝

Շիրակի մարզում տատիկը 16-ամյա թոռնուհու դին հայտնաբերել է ննջասենյակի պատի մեխից կախված

Oգոստոսի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:00-ի սահմանում Ախուրյանի շտապօգնության կայանից ոստիկանության Ախուրյանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Շիրակի մարզի գյուղերից մեկի տուն, որտեղ հայտնաբերել են երեխայի կախված դի, գրում է shamshyan.com-ը:

Ոստիկյաններն ու քննիչները նշված գյուղի նշված տանը հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ, 16-ամյա Մ. Ա.-ի դին՝ 2-րդ հարկի ննջասենյակի հատակին:

Ըստ նախնական տեղեկության՝ երեխային հայտնաբերել է տատիկը՝ իր տան 2-րդ հարկի ննջասենյակի պատին ամրացված մեխից՝ կանացի զգեստից քանդված շղթայով կախված վիճակում:

Դեպքի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Աղբյուրը հայտնում է, որ երեխան սովորում է Շիրակի մարզի դպրոցներից մեկի 9-րդ դասարանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031