Բաժիններ՝

«Կողքից ինչ գործ գտնում ենք, աշխատում ենք». «Թեղուտ»-ում ևս չեն աշխատում

«Թեղուտ»-ի հանքավայրը մոտ 5 ամիս է, ինչ դադարեցրել է աշխատանքը՝ ասում են՝ ժամանակավորապես:

Աշխատակիցների փոխանցմամբ՝ դեռ չեն ասել, թե երբ են կրկին աշխատելու պղնձամոլիբդենային հանքավայրն ու ֆաբրիկան։

«Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցների արդյունքում են աշխատանքները դադարեցվել, սպասում ենք, տեսնենք, թե եկող ամիս իրադարձություններն ինչպես են զարգանալու: Հիմա հերթապահություն ու պահակություն ենք անում: Ստանում ենք աշխատավարձի 2/3-ը: Կապ ունի՝ ինչ մասնագիտություն ունեն, ըստ այդմ ստանում են, բայց պարգևավճար և այլն հանված է: Կողքից ինչ գործ գտնում ենք, աշխատում ենք: Ամեն մեկը մի տեղ է. մեկը՝ Երևանում, մյուսը՝ այստեղ»,- մեզ հետ զրույցում ասաց «Թեղուտ»-ի աշխատակիցներից մեկը:

Մետալուրգ Գագիկ Շոլինյանն էլ անդրադառնալով ստեղծված իրավիճակին, համեմատելով այլ երկրների նմանատիպ փորձի հետ, ասաց. «Նմանատիպ իրավիճակում վրացական իշխանությունները հետևյալ կերպ են վարվել. «Բորժոմի» հանքային ջրի շշալցման գործարանը պատկանում էր ռուսական «Ալֆա» բանկին: Գործարանի աշխատանքը դադարեցվել էր «Ալֆա» բանկի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների կիրառման պատճառով: Վրացական իշխանությունները խնդիրը լուծել են «Բորժոմի» հանքային ջրի շշալցման գործարանի 100% բաժնեմասը գնելով: Մեր պարագայում, չնայած այն հանգամանքին, որ վճարում են աշխատողների աշխատավարձի 2/3 մասը, ավելի շատ տուժում է պետությունը, որը շուրջ հինգ ամիս զրկվել է ՀՀ յոթերորդ հարկատուի պետական բյուջե կատարվող մուտքերից, չնայած դրան, էկոնոմիկայի նախարարն իներցիայով դեռ արձանագրում է արդյունաբերության աճ:

Կարդացեք նաև

Այսինքն՝ այս պարագայում իշխանությունները գործնական քայլեր ձեռնարկելու փոխարեն՝ ամեն ինչ թողել են ինքնահոս վիճակի: 2018թ.-ի վերջին այս իշխանությունների անտարբերության պայմաններում գործատուն դադարեցրեց նաև Ալավերդիում գտնվող ՀՀ միակ պղնձաձուլական գործարանի աշխատանքը: Կլինեն հակաճառողներ, թե բնապահպանական խնդիրներ էին առաջացել: Կպատասխանեմ. երբ արտադրությունում խնդիրներ են առաջանում, ոչ թե դադարեցնում են տվյալ ձեռնարկության աշխատանքը, այլ ազատվում են աշխատանքը տապալած աշխատակիցներից:

Այստեղ խնդիրը ոչ միայն կոնկրետ աշխատատեղերի հարցն է, այլ նաև տեղական հումքով աշխատելու ունակ, Հայաստանի համար բրենդ հանդիսացող ձեռնարկության կործանման փորձը:

Պղնձի ստացման գործարանային արտադրությունը Ալավերդիում սկսվել է 1770թ»:

Հավելենք, որ «Թեղուտ»-ում է աշխատում նաև Ալավերդու պղնձաձուլարանի մոտ 200 նախկին աշխատող:

Տեսանյութեր

Լրահոս