
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն օգոստոսի 18-ին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հետևել է բուժանձնակազմի աշխատանքներին, տեսակցել է հոսպիտալում գտնվող զինծառայողներին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և բուժման ընթացքով։
Գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին արձանագրված բացթողումների շտկման վերաբերյալ։