«Ռուսները շատ ուղիղ ասում են՝ «доигрался парень»․ Սա առայժմ նախազգուշական կրակոց է»․ Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ՌԴ ԱԳՆ նոտայի մասին

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռուսաստանի ԱԳՆ նոտան իր բնույթով, ձևակերպումներով և չորությամբ աննախադեպ է: Դիվանագիտական հաղորդակցության և քաղաքական բառամթերքի ընտրության մեջ միշտ առկա է տրամադրվածության և որոշակի քաղաքական կոռեկտության, տակտի էլեմենտ:

Այս նոտայի մեջ դրանք ամբողջությամբ երկրորդ պլան են մղված և խոսում են մեկ հանգամանքի մասին: Երբ դաշնակցի հետ պաշտոնական դիվանագիտական հաղորդակցման, իսկ այս դեպքում նոտայի մեջ օգտագործվում են մեջբերում եմ որակումները՝

❗️Ցինիկ հաղորդումներ,
սրբապիղծ եւ կեղծ մեղադրանքներ.

❗️Սադրանք ենք համարում քաղաքական ուժերի կողմից

❗️Զրպարտիչ հայտարություններ
և նոտան ավարտվում է

❗️Մենք Հայաստանի իշխանություններից քայլեր ենք ակնկալում, որոնք ուղղված են այդպիսի անբարյացակամ դրսեւորումների կանխմանը.

Ենթատեքստային դիվանագիտական լեզվով սա նշանակում է մեկ բան:

ՀՀ իշխանություններ, կամ դուք չեք տիրապետ ձեր երկրում այլևս իրավիճակին կամ ինքներդ եք հովանավորում և ինկոգնիտո ուղորդում հակառուսականությունը: Թե առաջին և թե երկրորդ տարբերակների որակումներում էլ առկա է մեղադանք, որը այլևս ունի բացահայտ բնույթ խորը քաղաքական ոչ միայն ենթատեքստով այլ նաև քաղաքական դիրքավորման փոփոխությամբ:

Որոշ քաղաքական ուժերի նկատմամբ ռուսատյացության մեղադրանքը բացարձակապես այդ ուժերին չէ ուղված այլ կոնկրետ Փաշինյանին:

Հ.Գ. Կարճ ասած՝ ռուսները շատ ուղիղ ասում են «доигрался парень»: Սա չի նշանակում, որ վերջ ռուսները փակում են Փաշինյանի օդերը: Սա առայժմ նախազգուշական կրակոց է, որից նա (ավելի ճիշտ նրա քաղաքական գոյության շահառու կուռատորները) պետք է ենթադրություններ անի»:

 

Տեսանյութեր

Լրահոս