Բաժիններ՝

«Ժամը 00:00-ի դրությամբ 2 քաղաքացի համարվում է անհետ կորած, ևս 1 մահացած քաղաքացու ինքնությունը պարզված չէ». Հայկ Կոստանյան

ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շարունակվում են որոնողա-փրկարարական, տարածքի մաքրման, ինչպես նաև հովացման աշխատանքները։

Ժամը 00:00-ի դրությամբ 2 քաղաքացի համարվում է անհետ կորած, ևս մեկ մահացած քաղաքացու ինքնությունը պարզված չէ։

Օգոստոսի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից մոտ 665 փրկարարական ծառայող և կամավոր։

Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինությունը (մոտ 2889 քմ)։

Այս բարդ պայմաններում փրկարարները, Կարմիր Խաչի ներկայացուցիչները, ՈՄԱ-ի կամավորներն ահռելի աշխատանք են իրականացնում։

Շնորհակալություն բոլորին իրենց կատարած աշխատանքի համար և համբերություն զոհված և անհետ կորած քաղաքացիների ընտանիքներին։

Հատուկ շնորհակալություն լրագրողներին օբյեկտիվ և օպերատիվ լուսաբանման համար»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս