Լիտվան պլանավորում է ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքել РСЗО HIMARS-ի մատակարարումների շուրջ
Լիտվան պլանավորում է աշնանն ԱՄՆ-ի հետ պայմանագիր ստորագրել նրան РСЗО HIMARS մատակարարելու շուրջ. Էստոնիան նման պայմանագիր արդեն կնքել է: Այդ մասին հայտնել է Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը:
«Այս աշնանը կհաջողվի ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ պայմանագիր ստորագրել նշանավոր HIMARS-ների Լիտվա մատակարարումների շուրջ: Էստոնացիները պայմանագիրն արդեն ունեն, քանի որ մենք միասին ենք այդ նախագիծն առաջ քաշել: Էստոնացիներն սկսել են ավելի վաղ, եւ նրանք արդեն ունեն, մենք այդ համաձայնագիրը մի քանի ամիս ուշ կունենանք, բայց մատակարարումը, միեւնույն է, կսկսվի միաժամանակ»,-ասել է Անուշաուստասը՝ հանդես գալով LRT ռադիոյի եթերում:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ավելի վաղ հայտարարել էր, որ ՌԴ զինված ուժերի հատուկ ռազմական գործողությունը հողմացրիվ է արել «գերզենքի» մասին առասպելը, որն Արեւմուտքը մատակարարում է Ուկրաինային, եւ որը, իբր, կարող է բեկում մտցնել ճակատի իրադրության մեջ: Որպես օրինակ նա բերել է համազարկային կրակի HIMARS համակարգերը եւ հեռահար հաուբիցները, որոնք «վերջին ժամանակներս արեւմտականների կողմից առաջ են քաշվում որպես գերզենք», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: