Կենդանակերպի 2 նշաններ, որոնք համարվում են ամենավտանգավորը
Խոյ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իմպուլսիվ են, լի էներգիայով: Երբ լավ տրամադրություն ունեն, լավ ընկեր են, չեք ձանձրանա նրանց կողքին: Խոյերը միշտ պատրաստ են օգնել: Բայց եթե ձեզ «բախտ է վիճակվել» հանդիպել Խոյի, ով վատ տրամադրություն ունի, կարող եք զգացմունքային պոռթկման սպասել:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները բռնկուն են, կամակոր: Երբեմն չափազանց դժվար է նրանց հետ, քանի որ Խոյերը ոչ միշտ են պատրաստ տրամաբանական փաստարկներ լսել:
Կարիճ: Կարիճները սովորաբար հանգիստ են, բարեհաճ: Մարդիկ կարող են նույնիսկ կարծել, թե վերջիններս միամիտ են: Բայց ոչ բոլորը գիտեն, որ հանգստության դիմակի տակ ուժեղ զգացմունքային փոթորիկներ են:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հազվադեպ են ցույց տալիս իրենց զգացմունքները: Բայց եթե հատեք նրանց համբերության սահմանը, զայրույթն ամբողջ ուժով կթափվի ձեզ վրա: Այդ պահերին Կարիճներն իսկապես չարանում են, դառնում դաժան: Երբեմն Կարիճները կարծում են, թե կյանքը մշտական պայքար է:
Նյութը esotercblog.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը