Բաժիններ՝

Հայտնի են Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 8-րդ տուրում ընտրանիների մրցակիցները

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց հավաքականները շարունակում են ելույթները Համաշխարհային Օլիմպիադայում: Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը Օլիմպիադայի առաջատարն է, կմրցի Հնդկաստանի առաջին թիմի հետ:

Մինչ այս Արման Փաշիկյանի գլխավորած ընտրանին տոնել է 6 հաղթանակ` առավելության հասնելով Մադագասկարի, Անդորրայի, Եգիպտոսի, Ավստրիայի, Անգլիայի, Հնդկաստանի ընտրանիների նկատմամբ, իսկ ԱՄՆ-ի հետ պարտիան ավարտել էր ոչ-ոքի:

Հայաստանի կանանց ընտրանին ուժերը կչափի Վրաստանի հավաքականի հետ: Այժմ Զավեն Անդրիասյանի գլխավորած թիմը մրցաշարային աղյուսակում 3-րդն է: Նախորդ 67 տուրերում ազգային թիմը 5 հաղթանակ էր տոնել (Բոտսվանա, Նորվեգիա, Իռլանդիա, Ինդոնեզիա, Անգլիա, Իսրայել) և զիջել էր Էստոնիային: Շախմատի Համաշխարհային Օլիմպիադան այս տարի անցկացվում է Հնդկաստանի Չենայ քաղաքում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031