
Կսիրեն բոլորը. հյութալի նախաճաշ

Բաղադրիչներ
1. Ձու – 2 հատ
2. Շաքարավազ – 150 գ
3. Կաթնաշոռ – 400 գ
4. Կաթնաշոռային պանիր – 220 գ
5. Թթվասեր 20% – 200 գ
6. Մանրաձավար – 40 գ
7. Կարագ
8. Հատապտուղներ
Պատրաստման եղանակը
1. Ձուն և շաքարավազը հարել:
2. Ավելացնել կաթնաշոռը, կաթնաշոռային պանիրը, թթվասերը, կրկին հարել:
3. Շարունակելով հարելը՝ լցնել մանրաձավարը:
4. Կաղապարի հատակին կարագ և հատապտուղներ լցնել: Վրան լցնել խմորը:
5. Թխել 30-40 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
Լուսանկարը՝ lisa.ru