
Աղջկանից վերածում տատիկի. 4 բան տանը, որոնք ժամանակից շուտ ծերացնում են

Առողջ սնունդը, սպորտը, կոսմետոլոգի մոտ այցելությունները չեն օգնի պահպանել երիտասարդությունը, եթե տանը կան վնասակար գործոններ, գրում է Lisa.ru-ն: Օրինակ՝
1. Ոչ էկոլոգիական կենցաղային քիմիկատներ
Ձեռքերը կնոջ այցեքարտն են։ Մենք մեր ձեռքերն ավելի քիչ ենք խնամում, քան դեմքի մաշկը։ Սպասքը լվացեք ձեռնոցներով:
2. Վատ լուսավորություն
Առաստաղի մեկ ջահը բավարար չէ։ Մեր աչքերի առողջությունը կախված է լույսի լրացուցիչ աղբյուրներից։ Վատ լուսավորության դեպքում մենք սկսում ենք ավելի շատ կռանալ, կնճիռներ են առաջանում, արյունատար անոթները պայթում են, դեմքի մկանները լարվում են։ Այս ամենը հոգնած ու անառողջ տեսք է հաղորդում։
3. Բազմոց՝ անկողնու փոխարեն
Ծալովի բազմոցը հարմար է գիշերն ընկերների տանն անցկացնելու համար, բայց ոչ մշտական քնելու համար։ Ձեզ հարկավոր է լավ մահճակալ՝ օրթոպեդիկ ներքնակով և հարմարավետ բարձերով: Առողջ քունը երիտասարդության, թարմ տեսքի գրավականն է:
4. Կարգուկանոնի բացակայություն
Անհարմարավետությունն ազդում է կնոջ հոգեբանական վիճակի վրա։ Մելամաղձոտությունը հարձակվում է, արտադրողականությունը՝ նվազում։ Նման տանը տանտիրուհին դառնում է նույնքան ճնշող, որքան ներքինը։ Իսկ ներքինը միշտ ազդում է արտաքինի վրա՝ խորը կնճիռներ են առաջանում։
Պատրաստեց Անի Գաբուզյանը
Լուսանկարը՝ ShutterStock/Fotodom.ru-ի