
Շախմատի հավաքականների հաջորդ մրցակիցները Օլիմպիադայում հայտնի են

Հայաստանի շախմատի հավաքականները մեկօրյա հանգստից հետո վերսկսում են պայքարը Համաշխարհային Օլիմպիադայում:
Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Օլիմպիադայի 7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի ԱՄՆ թիմի հետ:
Մինչ այս Արման Փաշիկյանի գլխավորած ընտրանին տոնել է 6 հաղթանակ` առավելության հասնելով Մադագասկարի, Անդորրայի, Եգիպտոսի, Ավստրիայի, Անգլիայի, Հնդկաստանի ընտրանիների նկատմամբ: Հայաստանի հավաքականը միանձնյա գլխավորում է Օլիմպիադայի մրցաշարային աղյուսակը:
Կանանց ընտրանին հաջորդիվ կմրցի Իսրայելի հավաքականին հետ: Նախորդ 6 տուրերում ազգային թիմը 5 հաղթանակ էր տոնել (Բոտսվանա, Նորվեգիա, Իռլանդիա, Ինդոնեզիա, Անգլիա) և զիջել էր Էստոնիային: Շախմատի Համաշխարհային Օլիմպիադան այս տարի անցկացվում է Հնդկաստանի Չենայ քաղաքում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը: