Բաժիններ՝

Յուրի Սաքունցը ճկույթով քաշեց մետրոյի՝ 65 տոննա կշռող 2 վագոն և հավակնում է նոր ռեկորդի

Գինեսի ռեկորդակիր, ուժային եռամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս Յուրի Սաքունցը հավակնում է Գինեսի նոր ռեկորդի՝ ճկույթով քաշելով մետրոյի՝ 65 տոննա կշռող 2 վագոն:

Նախորդ ռեկորդը նա սահմանել էր՝ քաշելով 37.5 տոննա քաշ ունեցող երկու հրշեջ-փրկարարական մեքենա. Սաքունցը դրանք քաշել էր ատամներով:

«Ասեմ, որ շատ դժվար է 65 տոննա քաշը մեկ ճկույթի օգնությամբ տեղաշարժելը՝ հաշվի առնելով, որ իմ քաշը 65 կիլոգրամ է: Ուրախ եմ, որ դժվարությամբ, բայց ստացվեց: Կյանքում հաջողության հասնելու իմ կարգախոսը հավատն է այն ամենի հանդեպ, ինչ ցանկանում եմ անել: Ես այս ռեկորդը նվիրում եմ հայ ազգին»,- ասաց Սաքունցը:

Խոսելով նպատակների մասին՝ նա ասաց, որ փորձում է ամեն ինչ անել Հայաստանին ու հայ ժողովրդին օգտակար լինելու համար:

Սաքունցը հավելեց, որ ապագայում պատրաստվում է ճկույթով ուղղաթիռ քաշել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս