Կառուցվածքային փոփոխություններ Էկոնոմիկայի նախարարությունում

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը ներկայումս գտնվում է կառուցվածքային փոփոխությունների գործընթացում, որի անհրաժեշտությունը պայմանավորված է նախարարության կողմից իրականացվող մի շարք ոլորտներում նոր գործառույթների ավելացմամբ, ինչը հանգեցրել է նախարարության առջև դրված խնդիրների, գործառույթների և ստորաբաժանումների լրացմանը։

Նախարարության ներկայիս 13 հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների փոխարեն սահմանվել են 21 հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ առկա 85 քաղաքացիական ծառայության թափուր և ժամանակավոր թափուր պաշտոնների թվաքանակը նախատեսվում է դարձնել 110։

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ վերը նշված կառուցվածքային փոփոխությունների միջոցով հնարավոր կլինի առավել արդյունավետ կազմակերպել Էկոնոմիկայի նախարարության կողմից իրեն վերապահված գործունեության ոլորտում կառավարության քաղաքականությունը, ինչը կհանգեցնի կառավարության ծրագրի շրջանակներում Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվող և իրականացվող հիմնական ուղղությունների բարեփոխմանը, տնտեսության ներուժի խթանմանը, տնտեսական հնարավորությունների զարգացմանը և դրանց հասանելիության ընդլայնմանը, մշակող և գիտելիքահենք արդյունաբերության ներառականության ապահովմանը, տնտեսության թվայնացմանը, ստեղծարար մտավոր գործունեության խթանմանը, մտավոր սեփականության առևտրայնացման ոլորտի ներդրմանն ու զարգացմանը։

Թափուր պաշտոնները համալրելու նպատակով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետներում նախատեսվում է հայտարարել արտաքին մրցույթներ։

Տեսանյութեր

Լրահոս