Էրեբունի հնավայրի պահպանման, զբոսաշրջության խթանման ու տուրիստական ծառայությունների ընդլայնման ծրագրի առաջին փուլը մեկնարկել է․ Սարգսյան
                                    Երևանի քաղաքապետարանի և Ֆրանկոֆոն քաղաքապետների ասոցիացիայի միջև հաստատված գործակցության շրջանակում մայրաքաղաքում մեկնարկել է Էրեբունի հնավայրի պահպանման, արժևորման, զբոսաշրջության խթանման ու տուրիստական ծառայությունների ընդլայնման ծրագրի առաջին փուլը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Մեր գլխավոր նպատակն է հանրահռչակել ու պահպանել Երևանի հազարամյակների պատմությունը վկայող հնավայրերը: Ուրարտական ժամանակաշրջանին բնորոշ աղյուսների արտադրությունը հնարավորություն կտա վերականգնողական աշխատանքներ տանել ոչ միայն Կարմիր բլուրում, այլև Էրեբունի և Շենգավիթ հնավայրերում»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    