Պետական գնումներ․ նվազագույն գինն ընդդեմ մրցակցությա՞ն՝ քննարկում. ՈւՂԻՂ

Գնումների ոլորտում առանցքային դեր ունեն տեխնիկական բնութագրերը կամ գնման հայտը. «Պետական գնումներ․ նվազագույն գինը ընդդեմ մրցակցությա՞ն» թեմայով առցանց քննարկման ժամանակ այս առանցքային միտքը շեշտեցին բանախոսներ տնտեսագետ, պետական ֆինանսների կառավարման փորձագետ Հայկ Բեջանյանը և «Գործք» հոլդինգի ղեկավար, պետական գնումների փորձագետ Արմեն Սարգսյանը:

Տնտեսագետները նկատեցին, որ ճիշտ տեխնիկական բնութագրերն են գնման գործընթացում հաջողելու գրավականը, քանի որ այդ բնութագրում են նշվում այն չափորոշիչների նվազագույն շեմերը, որոնցից ավելի ցածր հատկանիշ ունեցող ապրանք, աշխատանք, ծառայությունն անընդունելի կլինի պատվիրատուի համար:

«Պետգնումների գործընթացում գլխավոր նպատակը կարիքների բավարարումն է, և կարևոր խնդիրն այն է, որ պետությունը կարողանա ձեռք բերել իր սահմանված պահանջին համապատասխան ապրանք, աշխատանք, ծաայություն, և նպատակը նաև այն է, որ այդ գործընթացն իրականացվի առավել շահավետ,- նշեց Հայկ Բեջանյանը՝ այս համատեքստում հիշեցնելով զարգացած երկրների փորձը,- նրանք այս խնդիրը լուծել են՝ ստանդարտացման և սերտիֆիկացման ոլորտը զարգացնելով»:

Անդրադառնալով գնման գործընթացում հաճախ հանդիպող խնդրահարույց իրավիճակներին՝ Արմեն Սարգսյանը նկատեց. «Երբ օրենսդրությունն արգելում է ֆիրմային անվանում, մոդել, մակնիշ արտադրող երկիր մատնանշելը, լինում են դեպքեր, երբ ուղղակի տնտեսվարող սուբյեկտ աչքի տակ ունենալով՝ պատվիրատուն սկսում է ոչ թե մոդել, մակնիշ նշել, այլ կոնկրետ այն պարամետրերը, որոնք շուկայում միակն են»:

Կարդացեք նաև

Արդյո՞ք հակամրցակցային ռիսկ է, երբ մրցույթում հաղթող է ճանաչվում ցածր գին առաջարկողը՝ հարցին ի պատասխան՝ տնտեսագետները հղում տվեցին Գնումների մասին օրենքին՝ նկատելով, որ ըստ օրենքի՝ ընտրության մեթոդը հենց նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին ընտրելու մեթոդն է:

Ի դեպ, բանախոսները նաև փաստեցին, որ էլեկտրոնային համակարգի ներդրման, էլեկտրոնային գնումների դեպքում գնման գործընթացի ռիսկերը կհասցվեն նվազագույնի:

Տեսանյութեր

Լրահոս