Արսեն Թորոսյան, իսկ երբ ստում եք, այդժամ ո՞ր երկրի շահերն եք սպասարկում

2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմի վիրավորների վերաբերյալ պաշտոնական թվի բացակայության պայմաններում տարբեր աղբյուրների հղում անելով՝ խոսվում էր 10 հազարից ավելի վիրավոր ունենալու մասին, ինչն առաջացնում էր իշխանական տարբեր ներկայացուցիչների զայրույթը։

Զայրացողներից մեկը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն էր, որն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.

 «Միայն մեր կորուստների վրա հակառակորդի հրճվանքը ցանկացող անձը կարող է ասել, որ մենք ոչ թե 3812 զոհ ենք ունեցել (և 217 անհետ կորած անձ), այլ 5000, 6000 կամ ավելին: Միայն բարոյականության հետ խնդիրներ ունեցող անձը կարող է ասել, որ մենք տասնյակ հազարավոր վիրավորներ ենք ունեցել՝ մոտ 7500-ի փոխարեն: Տիկնայք և պարոնայք դուք ձեզ երբևէ հարց տվե՞լ եք, թե դուք ո՞ր երկրի կամ ժողովրդի շահերն եք պաշտպանում»։

Բայց արի ու տես, որ 10 հազար վիրավոր ունենալու մասին բարձրաձայնողներին բարոյականության հետ կապված հարցադրումներ անող Արսեն Թորոսյանի համար հատուկ տեղեկանք է հրապարակել Պաշտպանության նախարարությունը։

Պարզվում է՝ հայտարարվել է 44-օրյա պատերազմում վիրավորվածներին սոցիալական աջակցություն տրամադրելու ծրագրի մասին. ստացվել է 11 հազար տող ունեցող ցուցակ, որից նույնականացվել է 8588 զինծառայող՝ 1088-ով ավելի, քան Արսեն Թորոսյանի հրապարակած թիվն էր։

Պաշտպանության նախարարության հրապարակած տեղեկանքում նշված է, որ այս թիվը կարող է նաև աճել, հաշվի առնելով, որ ոչ բոլորն են մեկ մարդու նման դիմում նման ծրագրերի շահառու դառնալու համար: Վերը նշված տվյալները մեկ անգամ ևս հաստատում են, որ վիրավորների թիվը շատ ավելին է, քան հրապարակել է Արսեն Թորոսյանը, հետևաբար, ձևակերպելով արսենթորոսյանական հարցադրումը՝ կարելի է իր հարցը վերադարձնել իրեն.

«Արսեն Թորոսյա՛ն, երբ ստում եք, այդժամ Դուք ո՞ր երկրի կամ ժողովրդի շահերն եք պաշտպանում»։

ՊՆ տեղեկանքը, որը կցված էր հուլիսի 28-ի Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող նախագծերից մեկին, ներկայացնում ենք ստորև՝

 

Տեսանյութեր

Լրահոս