 
                        «Վերադարձ Ստալինյան ժամանակներ»․ Ավետիք Իշխանյան
 
                                    Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերադարձ Ստալինյան ժամանակներ․
Երբեք չէի կարող պատկերացնել, որ ԽՍՀՄ ստալինյան շրջանի մասին ծնողներիս պատմած «ժողովրդի թշնամիներ»-ի պատմությունները անկախ կոչված Հայաստանում նորից իրականություն կդառնան։
«Ժողովրդի թշնամի» համարված՝ կալանավորված, գնդակահարված, աքսորված մարդկանց հարազատներին նույնպես հալածում էին՝ չընդունելով աշխատանքի, ազատելով աշխատանքից և այլ տիպի հետապնդումներ իրականացնելով։ Անհարգելի «իրավապաշտպաններ», արդյոք չե՞ք տեսնում, որ քաղաքական-հասարակական գործիչ, քաղհալածյալ Ավետիք Չալաբյանի եղբոր՝ Արա Չալաբյանին ԿԲ-ից ազատումը քաղաքական հետապնդում է։ Թե՞ դուք սեփական կարծիք չունեք և սպասում եք ձեր տերերի հրահանգին․․․»։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        