Փաշինյանը շնորհավորել է Պերուի նախագահին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պերուի Հանրապետության նախագահ Խոսե Պեդրո Կաստիլյո Տեռոնեսին՝ Անկախության օրվա կապակցությամբ, որում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Պերուի բարեկամ ժողովրդին Անկախության օրվա առթիվ:

Հայաստանը կարևորում է Պերուի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Հավատացած եմ, որ միացյալ ջանքերի շնորհիվ կարող ենք կառուցել առավել հավակնոտ և առարկայական օրակարգ՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների բարօրության:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031