2022թ. ԵԱՏՄ-ի փոխհաշվարկներում ազգային արժույթներով վճարումների բաժինը կարող է հասնել 80 տոկոսի

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների փոխհաշվարկներում ազգային արժույթներով վճարումների բաժինն ընթացիկ տարում կարող է հասնել 80 տոկոսի, հուլիսի 20-ին կայացած ճեպազրույցում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) պաշտոնական ներկայացուցիչ Իա Մալկինան:

2021 թվականին փոխհաշվարկներում ազգգային արժույթներով վճարումների բաժինը կազմել է 73,5 տոկոս:

«Նշեմ, որ 2021 թվականին փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթներով վճարումների բաժինը կազմել է 73,5 տոկոս: Փորձագիտական գնահատումներով՝ ընթացիկ տարում այն կարող է հասնել 80 տոկոսի»,- ասել է Մալկինան:

ԵԱՏՀ-ի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Միության պետությունների տնտեսությունների կայունության բարձրացման հացերը պլանավորվում է քննարկել հուլիսի 22-ին բարձր մակարդակի աշխատանքային խմբի նիստում:

Կարդացեք նաև

Նիստը տեղի կունենա կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի, էկոնոմիկայի եւ ֆինանսական քաղաքականության նախարար Բակիտժան Սագինտաեւի, ինչպես նաեւ կոլեգիայի, կողմերի նախարարությունների եւ ազգային բանկերի մի շարք այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ:

«Օրակարգում են փոխադարձ ներդրումների խթանման եւ փոխադարձ հաշվարկներում ԵԱՏՄ-ի պետությունների ազգային արժույթների օգտագործման ընդլայնման հարցերը: Ներկայումս բոլոր պայմաններն ստեղծված են ազգային արժույթներով հաշվարկների բաժնի ավելացման համար: Այդ թվում անհրաժեշտ վճարա-հաշվարկային ենթակառուցվածքը:

Միեւնույն ժամանակ կողմերն ունեն փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների օգտագործման ընդայնման լրացուցիչ հնարավորություններ, որոնց ազդեցությունը պլանավորվում է քննարկել նիստում»,- հայտնել է Մալկինան:

ԵԱՏՄ-ի կազմի մեջ են մտնում Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս