
Ծանր մարմնական վնասվածք պատճառող տղամարդը հայտնաբերվել է Գորիսում

Ոստիկանության Կենտրոնական և Գորիսի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 7-ին Գորիս քաղաքի Նարեկացու փողոցում հայտնաբերվել և Կենտրոնական բաժին է տեղափոխվել 40-ամյա Սուրեն Հ.-ն, որը ապրիլի 22-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: