
«Տոյոտայում» կաթուցիչներ ու թմրանյութ է հայտնաբերվել

Հուլիսի լույս 3-ի գիշերը, ժամը 4.40-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները Իսահակյան փողոցում հայտնաբերեցին ու, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին 25 ու 26 տարեկան երկու երիտասարդի՝ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։
Պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել էին «Տոյոտան» և սրահում նկատել կաթուցիչներ ու կասկածելի փաթեթ, որի մեջ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված։
Նշանակվել է փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն։