
Բրիտանիայի ՊՆ-ն հաղորդել է վարժեցման համար Ուկրաինայի զինված ուժերի առաջին խմբի ժամանման մասին

Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների առաջին խումբն արդեն ժամանել է Մեծ Բրիտանիա ռազմական պատրաստություն անցնելու համար: Այդ մասին հայտնել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, որի խոսքը մեջբերում է The Independent թերթը:
Նախարարի խոսքով՝ ժամանումը տեղի է ունեցել «վերջերս» «մինչեւ 10 հազար ուկրաինացի նորակոչիկների պատրաստման ծրագրի» շրջանակներում: Ժամանած ուկրաինացի զինվորականների խումբը պետք է մի քանի շաբաթվա ընթացքում անցնի «բիտանացի զինվորների բազային պատրաստության վրա հիմնաված դասընթացներ»:
Հունիսի կեսերին Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավար Բորիս Ջոնսոնը Կիեւ կատարած այցի ընթացքում Ուկրաինային առաջարկել է օգնություն Եվրոպայի երկրների տարածքում ուկրաինացի զինծառայողների պատրաստության հարցում: Ինչպես նշվել է վարչապետի դիվանատան տարածած հաղորդագրության մեջ, բրիտանական կողմը հնարավոր է համարում, որ յուրաքանչյուր չորս ամիսը մեկ կարելի կլինի վարժեցնել մինչեւ 10 հազար ուկրաինացի զինվորների:
Պատրաստման դասընթացը կներառի ունակությունների ստացում, «որոնք անհրաժեշտ են մարտի դաշտում հաղթելու համար», առաջին օգնության ցուցաբերման, կիբեռանվտանգության հիմունքների եւ պայթուցիկ սարքերի վնասազերծման ուսուցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: