
Ճնշումները Երևանին թույլ չեն տալիս համարձակ քայլեր ձեռնարկել. Չավուշօղլու

Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման ճանապարհին գլխավոր խնդիրը Երևանի իշխանությունների վրա ճնշումներն են։ Այս մասին Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ հանդիպման ժամանակ, ըստ Anadolu գործակալության, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Ճնշումները Երևանին թույլ չեն տալիս համարձակ քայլեր ձեռնարկել կարգավորման ուղղությամբ: Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության: Տարածաշրջանը երկարաժամկետ խաղաղության կարիք ունի»,- ասել է թուրք նախարարը։
Չավուշօղլուն նաև հռետորական հարց է հղել. «Ինչո՞ւ կարգավորման բանակցությունների հերթական փուլը չանցկացնել Թուրքիայում կամ Հայաստանում: Երևանը դեռ պատրաստ չէ սրան։ Նմանատիպ հանդիպումներ հնարավոր են ապագայում»։
Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան նաև աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։