
«Նիգավանի կրակոցներն ուղղված են Խաչատուր Սուքիասյանին». Հայկ Նահապետյան

«Նիգավանի կրակոցները, առաջին հերթին, ուղղված են Խաչատուր Սուքիասյանին, այնպես որ, Փաշինյան Նիկոլն ինքը գիտի՝ ինչ է անում, ինքը իշխանություն չի հանձնելու: Ինքը մտածում է, որ շատ ավելի խորագետ է, իմ մասնավոր գնահատականով՝ Նիկոլը տիրապետում է բավականին լուրջ հանդուգն ստի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանն արել է այն, ինչի համար բերվել է իշխանության. «Դա Արցախի հարցն է և Ադրբեջանի հետ հարաբերությունները: Թուրքիան և տարածաշրջանի լրջագույն գործընթացները ոչ թե Նիկոլը, այլ Խաչատուր Սուքիասյանն իր փորձառությամբ, ինքն է: Բայց նա կարող է հանդես գալ երկու դեմքով՝ Վահագն Խաչատուրյան և Ալեն Սիմոնյան: Եթե պետք լինի, որ Ալեն Սիմոնյանը դառնա վարչապետ, ապա նա կդառնա, որովհետև պատգամավորները պետք է այդ կոճակը սեղմեն, իսկ նրանց վրա ազդեցություն ունի Խաչատուր Սուքիասյանը»: