«Նիկոլիզմի պարտությունը սկսված է, իսկ Հայի հաղթանակն՝ անխուսափելի». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլիզմի պարտությունը սկսված է, իսկ Հայի հաղթանակն՝ անխուսափելի։

Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը և նրա ռեժիմը իշխանության են, հայանպաստ որևէ լուրջ քայլ չի լինելու։

Նիկոլը «նվեր» է թուրքերի ու ադրբեջանցիների համար։

Դա չի նշանակում, որ եթե Նիկոլը գնա, դրախտը սկսվելու է,  բայց նրա գնալով մենք կարող ենք կասեցնել Հայաստանի պետականության գահավիժման գործընթացը։

Ես պայքարելու եմ։

Պայյքարելու եմ եւ որպես ՀՀ քաղաքացի, և Հանրապետական, քանի որ Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սպարապետի, Անդրանիկ Մարգարյանի կյանքի նպատակն է եղել Ազգային Հայաստանի ու Ազատ Արցախի կերտումը։

Շարժումն ապացուցեց՝ Նիկոլը չի ներկայացնում հայության նպատակներն ու պահանջը։

Նա գոյություն չունի որպես իշխանություն։

Նիկիլիզմի պարտությունը սկսվել է, իսկ Հայի հաղթանակն՝ անխուսափելի է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930