Բաժիններ՝

Ստամբուլում գրանցվել է վերջին 24 տարվա ամենաբարձր գնաճը

Ստամբուլի առևտրային պալատը հրապարակել է երկրում սպառվող ապրանքների գների մայիս ամսվա ինդեքսները, որոնք առաջատար ցուցիչ են համարվում Թուրքիայում գնաճի մակարդակը ցույց տալու համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ մայիսին Ստամբուլի աշխատավարձ ստացողների կենսաապահովման ինդեքսը, որը մանրածախ գների շարժի ցուցիչն է, նախորդ ամսվա համեմատ աճել է 5․84 %-ով, իսկ մեծածախ գների շարժն արտացոլող մեծածախ ապրանքների գների ինդեքսը՝ 5․76 %-ով։

Ստամբուլում մանրածախ գները մայիս ամսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են 87,35 %-ով։ Ըստ Ստամբուլի առևտրային պալատի՝ այս ցուցանիշը 1998 թվականից ի վեր գրանցված ամենամեծ աճն է։ Մեծածախ ապրանքների գների ինդեքսը միաժամանակ աճել է 79․12 %-ով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930