Ինչու են այս պահին փակ Դեմիրճյան-Պռոշյան հատված տանող ճանապարհները

168.am-ի տեղեկություններով` այս պահին փակ են դեպի Դեմիրճյան և Պռոշյան փողոցներ տանող ճանապարհները թե Բաղրամյան պողոտայի կողմից և թե կառավարական առանձնատներին հարող հատվածից։

Մեր աղբյուրի փոխանցմամբ` այդ հատված թույլ չեն տալիս մտնել ոչ հետիոտներին և ոչ էլ մեքենաներին։

-Ըստ ամենայնի ոչնչացնում են իրեղեն ապացույցները,- ասաց մեր աղբյուրը։

Բացի այդ, մեզ ասացին որ բարձրախոսներով մեքենաները, որոնց վրայից ելույթ են ունենում խաղաղ անհնազանդության ակցիաների կազմակերպիչները, տարվում են ոչ թե տուգանային հրապարակ, այլ բոլորովին այլ ուղղությամբ։ Մասնավորապես այդ մեքենաները էվակուատորների վրա նկատվել են Կոմիտասի պողոտայում։

Տեսանյութեր

Լրահոս