«Փաշինյանը վրեժ է ուզում. հո պատահական չէ՞ր ասում՝ եկել է քաղաքացու վրեժի ժամանակը». Վահե Արսեն

Նիկոլ Փաշինյանը ժողովրդին սնում է վրեժով. պատահական չէ, որ մարդու ամենաուժեղ զգացումը վրեժն է. Շեքսպիրի «Համլետը» նայեք՝ ամբողջությամբ վրեժի մասին է։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով արդեն 20 օր Ֆրանսիայի հրապարակում շարունակվող համազգային շարժման ու դրան ուղղված իշխանության արձագանքի մասին, ասաց բանաստեղծ Վահե Արսենը՝ հավելելով.

«Փաշինյանը վրեժ է ուզում. հո պատահական չէ՞ր ասում, թե եկել է քաղաքացու վրեժի ժամանակը. ուշադիր նայեք՝ երբ էր ասում. ասում էր՝ երբ պարտվել էր։ Մյուս կողմից՝ եկեք ուշադիր նայենք ու տեսնենք, թե օրերս Շիրակի մարզում այդ հայտնի կինն ի՞նչ էր ասում, ասում էր՝ Փաշինյանը պետք է բոլորի հախից գա, իսկ նրա մեկ այլ աջակից էլ պնդում էր, որ Փաշինյանը հայ ազգի հախից պետք է գա, կամ մերումանուկ պետք է կոտորվեն. սրանք բառեր են՝ վրեժի մասին, ու հո սրանք պատահականություններ չե՞ն»,- ասաց բանաստեղծը՝ հավելելով՝ իշխանությունը պահելու նպատակով Նիկոլ Փաշինյանը հանրությանը ոչ միայն սնում է վրեժով, այլ նաև պաշտպանվում ոստիկանության միջոցով, ինչը, սակայն, բնականաբար, երկար շարունակվել չի՛ կարող, ու բացառված չէ, որ մի օր այդ նույն ոստիկանությունն այլևս հրաժարվի նրա աթոռի պաշտպանը լինել։

«6.5 միլիոն դոլարի պարգևավճար է տվել ոստիկանությանը, բայց բացառված է, որ միայն ոստիկանությամբ Փաշինյանը կարողանա պաշտպանվել։ Ոստիկանությունը շատ արագ սովորելու է պարգևավճարին ու հետո ցանկանալու է էլ ավելին։ Ուժային կառույցներին միայն փողով պահելն անհնար է լինելու. գաղափար է պետք, իսկ գաղափար չկա»,- ասաց Վահե Արսենը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս