
«Տպավորություն է, որ իշխանությունն Ավետիք Չալաբյանին ուզում է սարքի ընդդիմության առաջնորդ». Սմբատ Գոգյան

Նախկին ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ցույցի մասնակցելու համար փող առաջարկելն ինչքանո՞վ է հանցագործություն։ Նույնն է, ինչ Հ1 ու այլ ալիքների հեռուստահաղորդումների տաղավարներ փողի համար նստող մարդկանց բերելը։ Այս երկրորդ դեպքի համար բյուջեից փող էլ է դուրս գրվում։
Տպավորություն է, որ իշխանությունն Ավետիք Չալաբյանին ուզում է սարքի ընդդիմության առաջնորդ։
ՀԱՎԵԼՈՒՄ։ Համաձայն Դանչոյի ( Daniel Ioannisyan ) հավաքը ժողովրդի կամարտահայտության միջոց է և չի կարող ուղղորդվել։
Ամեն դեպքում ինձ մոտ հարց է մնում, թե արդյո՞ք քաղաքական բանավեճի ժամանակ փողով բերված հանդիսատեսի ծափահարությունն փողով ապահովված ուղղորդում չի»։