Բաժիններ՝

«Ավետիքը պայծառ մտածող է, կարծում եմ, որ այս թյուրիմացությունը պետք է շատ արագ ավարտվի»․ Արամ Փախչանյան

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ երեկոյան ձերբակալեցին իմ ընկեր Avetik Chalabyan-ին, ազնիվ, հայրենասեր մարդու, ով ջանք, եռանդ եւ միջոց չի խնայել իր երկիրը ամրապնդելու, պաշտպանելու, կայացնելու, զարգացնելու համար։

Տարան որպես վնատգավոր հանցագործի, ուժ գործադրելով, երբ նա պատրաստ էր հանգիստ ինքնուրույն գնալ քննչական։

Ավետիքը պայծառ մտածող է, մեր ազգի գանձն է։ Նա մեզ պետք է օդի եւ ջրի նման։ Կարծում եմ, որ այս թյուրիմացությունը պետք է շատ արագ ավարտվի։

Միանգամից զգուշացնեմ, որ անկապ քոմենթները ջնջելու եմ, անկապ քոմենթներ անողներին բլոք եմ անելու։ Սա քաղաքական հայտարարություն չէ, ես կրթության մարդ եմ եւ պիտի զերծ մնամ քաղաքականությունից, որքան էլ դա պահերով ծանր չլինի։ Գրածս մարդու մասին է, իմ ընկերոջ, եւ ես ոչ ոքի թույլ չեմ տա ընկերոջս վարկաբեկել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031