ԵՀ-ն կորոնավիրուսի համավարակի 2 տարում ԵՄ երկրներին 3 տրիլիոն եվրո օգնության հավանություն է տվել
Եվրահանձնաժողովը (ԵՀ) 2020 թվականի մարտի սկզբից, երբ Եվրոպայում սկսվեց կորոնավիրուսի համավարակը, ավելի քան 3 տրիլիոն եվրոյի օգնության հավանություն է տվել Եվրամիության անդամ երկրներին: Այդ մասին ասված է ԵՀ-ի հայտարարության մեջ, որը մայիսի 12-ին տարածվել է Բրյուսելում։
«Այսօրվա դրությամբ Եվրահանձնաժողովն ընդունել է ավելի քան 1 300 որոշում կորոնավիրուսի համավարակի համատեքստում՝ հավանություն տալով 3 տրիլիոնից ավելի եվրոյի չափով պետական օգնության՝ ենթադրյալ ընդհանուր հաստատված գումարի գրեթե 950 ազգային միջոցների: Այսօրվա դրությամբ հավանության արժանացած ամբողջ օգնությունը եղել է անհրաժեշտ եւ համաչափ»,- նշված է հայտարարությման մեջ: Ըստ որում ԵՀ-ն ընդգծում է, որ այս պահին ԵՄ-ի երկրների կողմից ծախսվել է բնավ ոչ ամբողջ հաստատված գումարը:
«Անդամ պետությունների կողմից տրամդրված տվյալների համաձայն՝ 2020 թվականի մարտի կեսերից մինչեւ 2021 թվականի հունիսի վերջն օգնության ավելի քան 3 տրիլիոն եվրոյից, փաստորեն ծախսվել է շուրջ 730 միլիարդ եվրո»,- ճշտել է ԵՀ-ն:
Համավարակի սկզբից աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսով 518,8 միլիոն վարակում եւ ավելի քան 6,25 միլիոն մահ:
Վարակման ամենից շատ հաստատված դեպքեր են արձանագրվել ԱՄՆ-ում՝ 80 676 055: Այնուհետեւ հաջորդում են Հնդկաստանը (43 088 118), Բրազիլիան (30 460 997), Ֆրանսիան (27 921 895) եւ Գերմանիան (25 033 970):
Մահվան ելքերն ամենից շատ նույնպես ԱՄՆ-ում են՝ 986 698, երկրորդ հորիզոնականն զբաղեցնում է Բրազիլիան (663 602), երրորդը՝ Հնդկաստանը (523 920): Այնուհետեւ հաջորդում են Ռուսաստանը (377 248) եւ Մեքսիկան (324 334), հաղորդել է ՏԱՍՍ-ը: