
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով

Հանրապետության տարածքում`
Մայիսի 2-ի ցերեկը, 3-ի կեսօրից հետո, 4-7-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան` 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 2-ի ցերեկը կնվազի 7-10, մայիսի 3-4-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մայիսի 2-ի ցերեկը, 3-ի կեսօրից հետո, 4-7-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի մայիսի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 26.90C (1996 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 1.60C (1992 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 14.00C