
Արմեն Աշոտյանը Կենտրոնի ոստիկանությունում է
Վաղ առավոտից մեկնարկել են ընդդիմության բողոքի ակցիաները։ Քաղաքի տարբեր հատվածներ փակ են, երթևկությունը` կաթվածահարի։ Ոստիկանության մեծաքանակ ուժերը բիրտ ուժի կիրառմամբ բերմանեն ենթարկում ակցիաների մասնակիցներին։
Մասնավորապես՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին ոստիկանները քաշքշելով բերման ենթարկեցին։ Այս պահին վերջինս ոստիկանության կենտրոնի բաժնում է։ Հիշեցնենք, որ բերման է ենթարկվել նաև Սամվել Նիկոյանը։