«Լաոն զարթնել է․․․ Նիկո՛լ, գնալու ես»․ Միքայել Գրիգորյան

Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«#Զարթնելա

Այսօր իսկապես զգացի, որ ինչ անում ենք, ուր որ գնում ենք, ճիշտ ուղու վրա ենք:

Այո, Լաոն զարթնել է:

Ասեմ՝ ինչու եմ վստահ, որ #գնալու է:

Այսօր երթի ժամանակ պատահաբար մեքենայովս հարվածեցի մեկ այլ մեքենայի, որը չէր մասնակցում մեր երթին: Սկսեցին հարյուրավոր մեքենաներ կուտակվել ու որպեսզի խցանում չառաջանա, վնասված մեքենայի վարորդին առաջարկեցի ինձ տա իրա հեռախոսահամարը, որ ես զանագահարեմ բերի իրա մեքենան վերանորոգման: Բայց վարորդը միանգամից ոչ միայն ասեց, որ վերանորոգելու անհրաժեշտություն չկա, այլև ավելացրեց, որ եթե կարողանանք այս թուրքին վռնդել մեր երկրից, դրանից լավ բան լինել չի կարող: Ինքն էլ մեզ հետ է: Մաղթեց հաջողություն ու որ Աստված մեզ հետ լինի:

Ուզում եմ ասել, որ սա անում ենք բոլորիս համար, մեր ապագայի, Հայաստանի ու Արցախի համար:

Ու լավ իմացի, Նիկո՛լ, գնալու ես: Զուտ ժամանակի խնդիր է»:

Տեսանյութեր

Լրահոս