
Արման Թաթոյանն ապրիլի 30-ին հրավիրում է Սարյանի անվան պուրակ՝ հանրային քննարկման

Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի հայրենակիցներ,
Մենք բոլորս կանգնած ենք օրհասական մարտահրավերների առաջ՝ սկսած երկրի կառավարման խորքային խնդիրներից մինչև անվտանգության հարցեր:
Նախաձեռնում եմ այս թեմաներով հանրային քննարկում վաղը՝ 2022թ. ապրիլի 30-ին ժամը 16.00-ին, որը տեղի կունենա Երևանի Մարտիրոս Սարյանի անվան պուրակում:
Սիրով ձեզ հրավիրում եմ՝ միասին քննարկելու համար այս մարտահրավերները, խնդիրները և լուծումները:
Շնորհակալություն հրավերն ընդունելու համար»։