Բաժիններ՝

COVID-19-ի համավարակը չի ավարտվել. Պոպովա

COVID-19-ով հիվանդացության նվազման տեմպերը Ռուսաստանում դանդաղել են, համավարակը դեռ չի ավարտվել: Այդ մասի  հայտարարել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան:

«Միանգամայն ակնհայտ է, որ համավարակը չի ավարտվել: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի հանում արտակարգ դրության կարգավիճակը: ՌԴ-ի բոլոր սուբյեկտները նույնպես պահպանում են բարձր ռիսկի իրադրության կարգավիճակը: Հիվանդների միջին թվաքանակն այժմ օրական կազմում է 7-8 հազար:

Հիվանդացության նվազման տեմպերը դանդաղել են»,-ասել է Պոպովան՝ հանդես գալով Կրասնոդարի երկրամասի առողջարանային սեզոնին նվիրված խորհրդակցությունում:

Նա նշել է, որ կորոնավիրուսային ինֆեկցիան այսօրվա դրությամբ ամառային հանգիստը պլանավորելիս ստիպում է հաշվի առնել ռիսկերը եւ միջոցառումներ նախատեսել այդ ռիսկերի նվազեցման համար եւ դրա տարածման հնարավորությունների կասեցման համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս