
Չինաստանում 6 հարկանի շենք է փլվել

Ապրիլի 29-ին վեցհարկանի շենք է փլվել Չինաստանի Հունան կենտրոնական նահանի Չանշա քաղաքում. զոհերի ու տուժածների վերաբերյալ հաղորդագրություններ դեռ չեն ստացվել: Այդ մասին հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 29-ին Վանչենի շրջանում, Չանշա քաղաքի բժշկական ինստիտուտի հարեւանությամբ. տեղական ժամանակով 12:50-ին (Երեւանի ժամանակով 08:50-ին) դեպքի վայր է ժամանել հրշեջների ու փրկարարների առաջին խումբը: Շենքի ընդհանուր մակերեսը կազմում է մոտավորապես 800 քառակուսի մետր, առաջին հարկում տեղակայված են խանութներ, երկրորդում՝ հասակակական սննդի ձեռնարկություն, երրորդում՝ մասնավոր կինոթատրոն, 4-6-րդ հարկերում գտնվում է ոչ մեծ հյուրանոց: Վեցերորդ հարկի վրա եղել էնաեւ ձեղնահարկ, որը պատկանում էր շենքի սեղանակատիրոջը: Փլվելու պատճառները դեռ չեն պարզվել, նաեւ ներկայում հայտնի չէ, թե քանի մարդ է շենքում գտնվել միջադեպի պահին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: