
«Ռոմա»-ն չի հաղթել «Լեսթեր»-ին Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ռոմա»-ն հյուրընկալվել էր «Լեսթեր»-ին:
Անգլիայում կայացած առաջին խաղում «Ռոմա»-ն առավելություն ձեռք բերեց խաղի 15-րդ րոպեին: «Գայլերի» կազմում աչքի ընլավ Լորենցո Պելեգրինին: Սակայն «Լեսթեր»-ը խուսափեց պարտությունից երկրորդ կեսի 67-րդ րոպեին, երբ ինքնագոլի հեղինակ դարձավ Մանչինին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 57-րդ րոպեին:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 5-ին: