ԱՀԿ-ն նախնական համաձայնության է հասել 2024 թվականից անդամավճարների ավելացման շուրջ. Reuters
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աշխատանքային խումբը համաձայնության է հասել սկսած 2024 թվականից անդամ պետությունների պարտադիր մուծումների ավելացման հարցի շուրջ: Ապրիլի 28-ին այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Նրանց տեղեկատվությամբ՝ մուծումների ավելացումը կազմակերպության բյուջեի վերանայման հանգուցային բաղադրիչն է:
«Կա հիմնական համաձայնությունը, կան ժամկետներն ու պայմանները: Այսօր շատ լավ օր է գլոբալ առողջապահության համար»,- մեջբերում է գործակալությունն աղբյուրներից մեկի խոսքը: Ինչպես ճշտում է Reuters-ը, ԱՀԿ-ի ներկայացուցիչը չի պատասխանել իրադրությունը մեկնաբանելու խնդրանքին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: