ՀՀ և Հնդկաստանի արտգործնախարարները քննարկել են մի շարք ոլորտներում համագործակցության հեռանկարները

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարն անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը:  Սուբրամանյամ Ջայշանկարը «Թվիթեր»-ում հայերեն գրառում է արել՝ նշելով, որ Հայաստանի գործընկերոջ հետ քննարկել է մի շարք ոլորտներում համագործակցության հնարավորությունները:

«Շատ հաճելի է ողջունել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին Հնդկաստանում: Անցյալ հոկտեմբերին այնտեղ իմ այցելությունից հետո շատ առաջընթաց կա: Քննարկել ենք առևտրի, կապի, մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցությունը»,- նշել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930