
Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը հաջող են հանդես եկել «Մենորկա Օփեն 2022»-ում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները հաջող են հանդես եկել իսպանական միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնում է ֆեդերացիան:
Իսպանիայի Մենորկա կղզում ապրիլի 20-24-ը ընթանում էր «Մենորկա Օփեն 2022»-ը։ Մրցաշարին մասնակցում էին հայ պատանի գրոսմայստերներ Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը, որոնք հաջող են հանդես եկել և կիսել են 2-4-րդ հորիզոնականները՝ գրավելով համապատասխանաբար 3-րդ և 4-րդ հորիզոնականները։ Շանթը և Հայկը զգալիորեն բարելավել են իրենց միջազգային վարկանիշները։
Նշենք, որ մրցաշարի հաղթող է ճանաչվել 15 ամյա հնդիկ շախմատիստ Գուկեշ Դ-ն, ով այս հաղթանակի շնորհիվ դարձել է առաջին շախմատիստը, ով 15 տարեկանում ընդգրկվել է աշխարհի 100 լավագույն շախմատիստների ցանկում։