Ինքը պետք է դատվի, դատարանում հազար հարցերի պետք է պատասխանի. թող պատրաստվի. Շահե Աճեմյան 

Արցախյան երեք պատերազմների մասնակից Շահե Աճեմյանը  հանուն Արցախի ու Հայաստանի փրկության կազմակերպված  նստացույցին միացել է առաջին օրից:

«Ամեն օր գալիս եմ, 10-12 ժամ նստում եմ Ազատության հրապարակում,- ասել է ազատամարտիկը 168.am-ի լրագրողի հետ զրույցում, ապա մանրամասնել մտահոգությունները,-  4 տարի է՝ խոսել եմ, բարկացել եմ, բացատրել եմ, վիճել եմ. հիմա խոսելն ավելորդ է: Հասել ենք մի տեղ, որ կարմիր գիծ է, և պետք է ձերբազատվենք այսօրվա ապիկար իշխանություններից, որ մեզ հասցրեցին զրո կետին»:

Շահե Աճեմյանն արձանագրեց՝ այս իշխանությունները պետությունը 30 տարի հետ են տարել:

Լրագրողի հարցին ի պատասխան անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե այս պահին բանակցային սեղանին որևէ թուղթ չի քննարկվում՝ ազատամարտիկն արձագանքեց. «Մենք, 4 տարի է՝ ստախոս ենք տեսել՝  մի բան ասող, ուրիշ բան անող, և վաղը հանկարծ կստորագրի: Մենք հոգնել ենք, մենք Նիկոլի դեմքը տեսնել չենք ուզում: Այս ժողովուրդը զզված է իրենից: Իր իշխանությունից հետո ինքը պետք է դատվի, դատարանում հազար հարցերի պետք է պատասխանի. թող պատրաստվի»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս