ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը մտադիր է Չեռնոբիլի ատոմակայան այցելել ապրիլի վերջին
Ուկրաինան Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) հաղորդել է Ուկրաինայի միջուկային կարգավորման պետական տեսչության եւ Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի (ՉԱԷԿ) միջեւ ուղիղ կապի վերականգման մասին։
«Սա շատ լավ նորություն է, որ կարգավորող մարմինն այժմ կարող էուղիղ կապվել կայանի հետ, երբ դա անհրաժեշտ է»,-ՄԱԳԱՏԷ-ի ամենօրյա ամփոփագրում մեջբերվում է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի խոսքը:
Ամփոփագրում նաեւ ասվում է, որ Գրոսին պլանավորում է այս ամսվա վերջին գլխավորել ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների պատվիրակությունը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայան այցելության ժամանակ՝ միջուկային անվտանգության պահպանման եւ ռադիոլոգիական գնահատման, այնտեղ կենսականորեն կարեւոր սարքավորումներ հասցնելու եւ գործակալության հեռավոր դիտազննման համակարգերի վերանորոգման համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: