Բաժիններ՝

Ճապոնիայում հայտարարել են, որ ֆինանսական G20-ի մանրամասնություններով զբաղվում է Ինդոնեզիան

Քսանի խմբի (G20) ֆնանսների նախարարությունների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների առաջիկա հանդիպման մանրամասնությունները, ներառյալ Ռուսաստանի մասնակցությունը դրան, կախված է Ինդոնեզիայից՝ որպես կազմակերպչից: Ապրիլի 18-ին այդ մասին հայտարարել է Ճապոնիայի ֆինանսների նախարար Սյունիտի Սուձուկին՝ ելույթ ունենալով խորհրդանական կոմիտեում։

«Ինչ վերաբերում է մասնակից երկրներին՝ ապա ես լսել եմ, որ Ինդոնեզիան հրավերներ է հղել («քսանյակի») բոլոր անդամներին: Այն բանի վերաբերյալ, թե յուրաքանչյուր պետություն ինչպես կարձագանքի դրա, ես տեղեկատվություն ունեմ, որ Ռուսաստանի նախարարը կմասնակցի առցանց ռեժիմով: Այնուամենայնիվ բոլոր մանրամասնություններով զբաղվում է Ինդոնեզիան»,- ասել է նա:

Reuters գործակալությունը, վկայակոչելով Ինդոնիեզիայի ֆինանսների նախարարության ներկայացուցչին, հայտնել է, որ ՌԴ-ի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը պլանավորում է մասնակցել G20-ի ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպմանը:

Բացի դրանից, պաշտոնյայի խոսքով՝ Ջակարտան քննարկարկում է առաջիկա միջոցառմանը նաեւ Ուկրաինայի պատվրակությանը հրավիրելու հնարավորությունը: Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը ճնշում է գործադրել Ինդոնեզիայի վրա՝ Քսանի խմբի գագաթնաժողովին ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությունը թույլ չտալու հահանջով, իսկ եթե նա պահպանի այդ հանդիպմանը մասնակցելու իրավունքը, ապա որոշ երկրների ղեկավարներ կարող են հրաժարվել այնտեղ ժամանելուրց եւ կուղարկեն ավելի ցածր մակարդակի պատվիրակություններ: Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել Է, որ առաջիկա գագաթնաժողովին Պուտինի մասնակցության որոշումը կընդունվի՝ կախված իրադրության զարգացումից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս