Ինձ այլևս չեմ պատկերացնում ԱԺ -ի իմ աշխատասենյակում նստած. նստեմ, որ ի՞նչ անեմ. Վանեցյան
Ընդդիմության նպատակը մեկն է` ընտրել ամենաճիշտ ճանապարհը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար. հենց ընտրվեց այդ ճանապարհը, ապա ողջ ընդդիմադիր դաշտը գնալու է այդ ճանապարհով, իսկ այդ մեկ ճանապարհը ընտրվելու է հենց Ազատության հրապարակում:
Ազատության հրապարակում, խոսելով անժամկետ բողոքի ակցիաների մասին, նման պնդում արեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը’ հավելելով. «Ես ինձ այլեւս չեմ պատկերացնում Ազգային ժողովի իմ աշխատասենյակում կամ նիստերի դահլիճում նստած: Նստեմ, որ ում հետ խոսեմ, մարդկանց հետ, որոնք ասում են, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, թե՞ մարդկանց հետ, որոնք ասում են, թե Հայաստանում կան ադրբեջանական տարածքներ:
Մեր դարավոր թշնամուն, որը մեզ ամենադաժան ձեւով ցեղասպանել է, ներում են այդ մարդիկ»,- ասաց Վանեցյանը` նշելով, որ մարդկանց Ազատության հրապարակ է հրավիրում նրանց իրավիճակը բացատրելու համար: Նրա խոսքով’ եթե նախկինում մարդիկ մեղադրում էին ընդդիմությանը գործողություններ չանելու մեջ, ապա եկել է պահը, որ եթե Ազատության հրապարակում ամեն օր հավաքվի ամեն օր շատացող բազմություն, շատ կարճ ժամանակում հասնելու են իշխանափոխության:
Մանրամաաները` տեսանյութում: