Բաժիններ՝

Ո՞նց կարելի է գիշերը մեքենայով գալ ու սրբել-տանել ամեն ինչ՝ անգամ խաղալիքներ․ Մխիթար Գալեյանի մայրն ահազանգել է Եռաբլուրից կատարված գողության մասին

44-օրյա պատերազմի զոհված հերոսներից Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Եռաբլուրից կատարված գողության մասին։

«Ես չգիտեմ ինչ բառով դիմեմ Եռաբլուրի գողերին,լավ դուք խիղճ ունե՞ք,ոնց կարելիա գիշերը մեքենայով գալ կանգնել ու սրբել տանել ամեն ինչ անգամ խաղալիքներ,ու շատ լավա եղել,որ ծեծ եք կերել ու էն բանից հետո,որ մուննաթ եք եկել թե բա «կարողա սոված մեռնեմ»։Տո պիտի սատկեիր,բայց նման բան չանեիր ու էն էլ ընտանիքով»,-գրել է նա՝ նշելով, որ ինքը դեմ չէ, եթե կոնֆետ են վերցնում, բայց նպատակային թալանն անընդունելի է։

«Խնդրում եմ չասեք դրածա թող տանեն, էտքանը լավ հասկանում ենք,բայց դա օգտվել չի,դա գողություն է սրբավայրից»,-նշել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930